Տևական ժամանակ է՝ Աննան ու Նիկոլն է՛լ պոդքաստ չեն վարում, նկատե՞լ եք: Մեծ էնտուզիազմով սկսած պոդքաստների շարքը հանկարծ ընդհատվեց, ու իշխանավորներից ոչ ոք չանդրադարձավ այդ հարցին, նույնիսկ Աննան չպարզաբանեց: Ինչո՞ւ, ի՞նչը դրդեց Աննային յան տալ պոդքաստային ֆորմատից:

Թերևս հասկացան, որ մարդ ու կնիկ դառնում են ծաղրի առարկա՝ ոչ թե օգնելով, այլ գործին վնասելով, քանի որ չեն կարողանում հանրությանը բացատրել ու համոզել, թե որքան հրաշալի է Նիկոլի կառավարման շրջանը: Ավելին՝ պոդքաստն օգնեց հանրությանն ավելի լավ ճանաչել Աննային, տեսնել նրա մտավոր մակարդակի ցածրությունն ու արձանագրել, թե ով է Նիկոլի ընտանքում իսկակական տղամարդը թեկուզ առանց «հաջաթի»: Կարճ ասած՝ Աննան հասկացավ, որ խայտառակվում է, ուստի որոշեց շաքիլը հեռացնել «կամերայի» դիմացից:

Աննայի կայացրած որոշումը, անկակսած, ողջունելի է, բայց մեկ այլ տեսանկյունից՝ ափսոսանք առաջացնող. ողջունելի է, քանի որ դադարեցվեց անմակարդակ գլուխարդուկոցին, ցավալի է, քանի որ պոդքաստն արագացնում էր Նիկոլի վարկանիշի անկումը, իսկ դա կենսական հարց է ողջ հայ ժողվորդի համար արդեն առվազը մի քանի տարի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել