168.am-ը գրում է․

Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, ապա «պետք» է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել ադրբեջանցիների դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն», – ասել է Հաջիևը:

Նա պնդել է, թե իբր Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելն «անընդունելի» է և այդ «դատավարության» դեմ Հայաստանի արշավն «անիմաստ» է:

Հաջիևը նաև հայտարարել է, թե Հայաստանը «պետք է փոխի» իր Սահմանադրությունը՝ դրանից հեռացնելով Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել