Գյումրիում մի լավ խայտառակվելուց հետո Նիկոլը որոշել է մուռ հանել. թիրախում են հայտնվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու «Պատիվ ունեմ»-ից պատգամավոր Տարոն Մարգարյանը՝ Երևանի նախկին քաղաքապետը: Երրորդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել՝ վերաբերող Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթին, իսկ ահա Մարգարյանի մասով Գլխավոր դատախազ Վարդապետյան Աննան միջնորդել է, որպեսզի պատգամավորը զրկվի անձեռնմխելիությունից. Մարգարյանի ու նրա հետ փոխկապակցված անձանցից ցանկանում են «ապօրինի գույք» խլել ու Նիկոլին համապատասխան թեմայով հերթական ստատուսը երկնելու առիթ տալ:
Այս ամենը չէր լինի, եթե Նիկոլը քաղաքական վտանգ չզգար՝ պայմանավորված Գյումրիի ընտրություններով: Օրինակ՝ կարելի՞ էր, չէ՞, ավելի վաղ այս ամենը ձեռնարկել, եթե իսկապես կային հիմքեր, բայց ոչ, Նիկոլը գիտի ճիշտ ժամն ու ձևը՝ քաղաքական մրցակիցներին իբր անկյուն քշելու, ու բացարձակապես կարևոր չէ՝ կա՞ն իրավական հիմքեր, թե՞ ոչ: Նիկոլը նաև կարծում է, թե այսօրինակ ապօրինի տրյուկներով կարողանալու է ստեղծել տպավորոթյուն, թե արդարության ջատագով է, մինչդեռ իրականում հանգելու է հակառակ արդյունքին. ընդդիմությունն է հզորանալու, իսկ հասարակությունը ևս մեկ անգամ ֆիքսելու է, թե իրականում երբ է Նիկոլը հիշում իր պատկերացրած արդարության մասին:
Բայց եթե Նիկոլը կարծում է, թե կարող է վախեցնել կամ կաշկանդել ընդդիմադիրներին, չարաչար սխալվում է. Հայաստանի ապագայի հարցը չի սակարկվում:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել