Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որով կանխում է կառավարության շաթդաունը` դրա ֆինանսավորումը երկարաձգելով մինչև սեպտեմբերի 30-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը:

Օրինագծին «կողմ» է քվեարկել 217, «դեմ»՝ 213 օրենսդիր։ Այն այժմ պետք է քվեարկության դրվի Սենատում:

Ինչպես գրում է The Hill-ը, Կոնգրեսի վերին պալատում փաստաթղթի ապագան «մազից է կախված»։ Ընթացիկ ֆինանսավորման ժամկետը լրանում է Վաշինգտոնի ժամանակով մարտի 14-ին, ժամը 23:59-ին:

Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը թույլ կտա կառավարության աշխատանքը ֆինանսավորել մինչև այս ֆինանսական տարվա վերջը՝ սեպտեմբերի 30-ը, միաժամանակ ավելացնելով պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը և կրճատելով ոչ պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել