Պնդելով, թե Գյումրու ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Մայր Հայաստանն» է ո՛չ նախկին, ո՛չ ներկա, այլ՝ պայծառ ապագա՝ Թևանյան Անդոն միաժամանակ հայտարարել է, թե իրենք միակամ են Նիկոլին հեռացնելու հարցում ու պատրաստ են համագործակցել մյուս ընդդիմադիրների հետ:

Արդյոք Անդոյի այսօրինակ պնդումը կեղծ չէ՞: Խնդիրն այն է, որ գործնական հարթությունում նա այսօր հենց Նիկոլի իշխանության ամրապմնդման համար է պայքարում՝ պառակտելով ընդդիմադիր դաշտը: «Մի ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» հայտնի ասույթում արտահայտված ճշմրատութունը ոչ ոք չի չեղարկել, ուստի երբ Անդոն պնդում է, թե միակամ է Նիկոլին հեռացնելու հարցում՝ սկսելով Գյումրիից, նրա այդ խոսքերը վստահություն չեն ներշնչում, քանի որ գործնական դաշտում այլ բանի ենք ականատես դառնում. երկու ձեռքն Անդոն մեկն է սարքում: Անդոն չի դադարում նախկին իշխանություններին դեմոնիզացնել ու նրանց հռչակել որպես Նիկոլի հենարան: Այսպիսով՝ նա անուղղակիորեն Սարիկի «թելն է թելում»՝ կարծելով, թե այդպես մեծացնում է իր առաջընթացի շանսերը:

Ցավն այն է, որ Անդոյի այս վարքը զուտ ինքնագործունեության հետևանք չէ, այլ առատաձեռնորեն խրախուսվում է դոլարով նրանց կողմից, ովքեր չեն կարողանում իրենց մեջ սպանել քայքայիչ իշխանատենչությունը, որի պատճառով պարբերաբար վերարտադրվում է Նիկոլը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել