Տելեգրամյան իր ալիքում Սիմոնյան Ալենն էժան քարոզչական տրյուկ է արել՝ պատմելով մի պատմություն այն մասին, թե ինչպես է իր շնորհիվ Հայաստանը գովաբանվել:
Ըստ Ալենի՝ մարզասրահ հաճախողներց մեկը մի ռուսի մոտ Հայաստանը գովել է ու մատնացույց արել այն, թե ինչպես է ԱԺ նախագահը հասարակ մահկանացուների հետ միասին մարզվում միևնույն մարզասրահում: Ի պատասխան օտարերկրացին չի հավատացել ու համարել է, որ այդ ոչ թե Ալենը, այլ նրա նմանակն է մարզասրահ այցելում, մկանները մարզում:

Անկախ նրանից, թե Ալենը հորինել է այս պատմությունը, թե իսկապես այն տեղի է ունեցել ռեալ կյանքում, աչք է ծակում նրա անհագ մոլուցքը՝ նախընտրական փուլում ինքնափիառվելու՝փիառելով Նիկոլի կառուցած «նոր» Հայաստանը: Բա ՔՊ-ից էլ լավ իշխանությո՞ւն, է՛լ որտե՞ղ կարող եք տեսնել երկրի առաջին դեմքերին սովարական քաղաքացիների հետ մարզվելիս «տրինաժոռնի զալում»: Ոչինչ, որ այդ «մարզասերների» պատճառով Հայաստանն է ոտքի հետ գնում, արցախահայերը ձեռքի հետ էթնիկ զտման ենթարկվեցին սեփական բնօրրանում, Սյունիքն էլ ուր որ է կվերածվի «Արևմտան Ադրբեջանի»…

Ալենը մնացել է Նիկոլի հեծանիվի տակ. չի մոռացել՝ ինչպես էր ժամանակին Նիկոլը, լինելով վարչապետ մարդ, հեծանիվ վարում Երևանի փողոցներում՝ թողնելով բոլորովին սովորակական մահկանացուի տպավորություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել