Տեսած կլինեք, որ էսօր Նիկոլս առավոտվանից խրտնել ա։ Դեռ լույսը չբացված` արդեն 3 հատ սատուս է գրել 7 տարի առաջվա տրիբունային հռետորաբանության ոգով՝ թալանչիներ, նախկիններ, ուզուրպատորներ, ժողովուրդ և այլն։ Հերթական այս սրացումն ունի պատճառ և այդ պատճառի անունը Գյումրի է։
Արդեն երևի տեղյակ եք, որ բոլոր ժամանակների ամենասիրելի, ամենաժողովրդական, ամենապարզ, ամենաճշմարտախոս ու ամենաանկաշառ ժողվարչապետ Նիկոլը երեկ այցելել էր Գյումրի։ Տեղյակ եք, որովհետև Վովի տղեն ու ՊՈԱԿի սաղ սատելիտները երկվանից էս այցի դրվագներ են հրապարակում, իսկ ֆեյսբուքում երեկ ամենապոպուլյար տեսանյութը Նիկոլի հետ պաչպռտոշտ լինող լեննականցի ապին էր, որ լաբզաnիաներից հետո հայտարարեց, որ ընտրելու է Վարդանիկին։
Եկեք ձեզ պատմեմ, թե ինչպես է Նիկոլն իրականում կազմակերպել իր այցը ու ինչ է տեղի ունեցել Գյումրիում։ Ուրեմն, էս մարդուկը, որ արդեն երևի անցել է ինքն իրեն համոզելուն, թե ինչքան շատ է սիրում իրեն հայ ժողովուրդը, երևի էդ նույն ժողովրդի հանդեպ բարձր վստահություն ունենալով, արդեն առնվազն Վահագնի թաղամսի մոտից սկսած, երևի ամեն 1-2 կիլոմետրը մեկ, բոլոր ռազվիլկեքում տեղակայել էր տվել առնվազն մեկ պարեկային անձնակազմ, իսկ արդեն Շիրակի մարզում՝ ամեն կիլոմետրը մեկ։ Ընդ որում, էդ պարեկները բացի Նիկոլի կորտեժի աչքին երևալուց կարծես թե այլ խնդիր չէին լուծում, որովհետև վարորդները կարող էին քշել ինչպես ուզեն՝ արագ, դանդաղ, հանդիպակած գոտում, տո թեկուզ՝ անկյունագծով, պարեկների վեջը չէր։ Իրենք մենակ Նիկոլի ահռելի կորտեժին չեստ տալու համար էին։
Էս ֆարսի կուլմինացիան եղել է հենց Գյումրիում, որի կենտրոնը տոտալ մաքրել էին ոչ միայն մեքենաներից, այլ մարդկանցից, որոպեսզի Նիկոլին ու իր հետ ժամանած մի երկու գումարտակ ախռանային ու մի երկու գունդ մասսովկային ոչ ոք չխանգարեր, անախորժ կադրովկա չլիներ։ Սրանով էլ չէին բավարարվել Գյումրու և Շիրակի մարզի ՔՊականները։ Սրանք Նիկոլի հետ հանդիպման համար մոբիլիզացրել էին ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ անկախ այդ մարդկանց քաղաքական նախասիրություններից։ Մարդկանց պարզապես ասվել էր, որ եթե չեք ուզում խնդիրներ ունենալ՝ գալիս եք Նիկոլի հետ հանդիպմանը ու խելոք տիտիկ եք անում։ Մարդիկ էլ եկել էին ու դեմքի համապատասխան արտահայտությամբ արդեն 79րդ անգամ նույն Նիկոլից լսում էին նույն թալանչիների, նախկինների, հատիկառհատիկի մասին։
Նիկոլի խնդիրը սակայն լոկ սա չէ։ Անգամ իրեն սպասարկող օպերատորական-մոնտաժային թիմը, որը կադրովկա տալուց բնականաբար փորձել է լավագույնս ներկայացնել Նիկոլի շուրջ դրական աուրան՝ մոտիկ կադրերով ու այլ հնարքներով, էլի չէր կարողացել էդ աուրան ստանալ։ Որի դեմքին նայում ես՝ լավագույն դեպքում անտարբեր ու ձանձրացած է, իսկ ավելի հաճախ՝ խույվորած։ Հասկանո՞ւմ եք, բոլորը, նույնիսկ Ախուրյանցի Անոն արդեն էդ նավթալինոտ ճառերից ծնգլահան են եղել, մանավանդ, երբ #հատիկառհատիկ վերադարձնող Նիկոլի կողքին կանգած են այդ պահին մի քանի հազար, եթե ոչ տասնյակ հազար դոլարանոց շորուկոշիկ հագած Ալեն ու ոչ պակաս սնդուսափայլ այլ ՔՊտուտկեք, որոնց մեծ մասը դեռ 7 տարի առաջ բոմժ էր, իսկ էսօր երկրորդ ու երրորդ բոխախներն աճացրած, արդեն 8րդ տարին պատմում են թալանը հետ բերելու մասին...
Կարճ ասած՝ Գյումրիի այցը ֆիասկո էր ու էն մի համարի ավտոբուս նստելու և ուրիշ համարից իջնելու բեմականացման պես մի բան՝ ուղղակի ավելի մեծ մասշտաբի։ Գյումրիում Նիկոլին չեն ընդունել։ Այցն էլ ավելի ճիշտ կլինի անվանել ասպատակություն, որտեղ հորդայի գլխին լսելու համար իր ելուզակները սրով ու վախով մեյդան են հանում վախվորած ժողովրդին, սրանք էլ սպասում են, մինչև նա էշ-էշ կխոսա, կհոխորտա ու իրա ելուզակների հետ կջհանդամվի-կգնա։ Ու Նիկոլը, որը էս երկրում ժողովրդի վայբը ամենալավը զգացող ու հասկացողներից մեկն է, դա տեսել է։ Տեսել է ու սարսափել, որովհետև հասկացել է, որ իր ուզածը մի քիչ թարս ա ստացվում. ժողովուրդն ուզում է իրան սիրի, բայց ոչ պլատոնիկ ու ոչ էլ ռոմանտիկ է ուզում դա անի...
Դրա համար, եկեք ըմբռնումով մոտենանք Նիկոլի այսօրվա ու բոլոր առաջիկա օրերի սրացումներին։ Պահարանի գլխից չիջնող հարսի մասին անեկդոտի պես, ով էլ իմանար, որ իրան տենց մի 3 միլիոն հոգի ուզում ա իրա դամավոյի հետ շինի, օրը 3 չէ, 33 ստատուս էլ կգրի, շպագատ էլ կիջնի, տո ինչ ասես կանի, մանավանդ, որ դա գնալով ավելի անխուսափելի ու ավելի մոտ է դառնում։
May be an image of 1 person and textMay be an image of ‎1 person and ‎text that says May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել