Իրանը կամ պետք է գործարք կնքի ԱՄՆ-ի հետ, կամ շատ շուտով այդ երկրի հետ ինչ-որ բան տեղի կունենա։ Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 «Հուսով եմ՝ դա կլինի համաձայնագիր, բայց մյուս տարբերակը նույնպես կլուծի խնդիրը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ն, սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ համակերպվել Թեհրանի հետ հարաբերություններում առկա իրավիճակի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել