
Երանի՜ թե Նիկոլը դույզն-ինչ ընդհանրություն ունենար նախկին իշխանությունների հետ կամ վարեր նրանց կողմից տարված քաղաքակնույանը մոտ քաղաքականություն: Եթե այդպես լիներ, այսօր հանրությունը չէր մնա անդոների հույսին՝ չիմանալով՝ է՛լ ում պոչն է պետք բռնել՝ այս վիճակից դուրս գալու համար:
Նիկոլի իշխանությունը թրքակենտրոն քաղաքականութուն է վարում: ՀՀԿ-ն է՞լ էր վարում: Եթե վարում էր, բա Իլհամն ինչո՞ւ էր լացում, եթե վարում էր, բա ինչո՞ւ էր ժամանակին Անդոն պաղատում, մարդ խառնում, որ ուշադրության արժանանա Նախագահականում: Կամ եթե ՀՀԿ-ի իշխանության գաղափարական հիմքերը նույնն էին, ինչ որ Նիկոլինը, է՛լ ո՞րն էր այստեղ հեղափոխություն անելու իմաստը, դե թող ՀՀԿ-ն տար Արցախը: Արցախը տվողը Լուկաշենկոյի հայտնի առաջարկը գրողի ծոցը կուղարկե՞ր:
Անդոն երևի չգիտի կամ ուղղակի չի ասում, որ Նիկոլի իշխանությունը ձախ լիբերալ թևն է այսօր ներկայացնում, իսկ ՀՀԿ-ն պահպանողականների թևն էր՝ Հայաստանում՝ հանդիսանալով, ըստ էության, աջ կենտրոնամետ ուժ: Կա՞ այստեղ գաղափարական ընդհանություն:
Որքան շատ այսպես Անդոն բարբաջի, այնքան ավելի արագ է վրա հասնելու իր ու իր տերերի քաղաքական մահը, որը բոլոր դեպքերում անխուսափելի է լինելու, քանի որ սուտը երկար կյանք չունի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3820
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել