
Tert.am-ը գրում է.
Նախիջևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է» (չակերտները՝ Tert.am), որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից «Արևմտյան Զանգեզուրը» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը) Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ սա լուրջ «անարդարությունը» (չակերտները՝ Tert.am) է:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին «օկուպացնել» Նախիջևանը, «ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում»: Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում», - ասել է Ալիևը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: