Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՀԱՄԱՍ-ի գերությունից ազատված իսրայելցի պատանդների հետ հանդիպումից հետո, պաղեստինյան խմբավորմանը դիմել է «վերջնական նախազգուշացումով»։ Թրամփը համապատասխան կոչով հանդես է եկել Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

««Շալոմ ՀԱՄԱՍ» նշանակում է «բարև» կամ «ցտեսություն»՝ կարող եք ընտրել: Ազատ արձակե՛ք բոլոր պատանդներին հիմա, ոչ թե ավելի ուշ, և անմիջապես վերադարձրե՛ք ձեր կողմից  սպանված մարդկանց բոլոր մարմինները, այլապես ձեզ համար ամեն ինչ ավարտված է: Միայն հիվանդ ու այլասերված մարդիկ են դիեր պահում, իսկ դուք հիվանդ եք և այլասերված։ Ես Իսրայելին ուղարկում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ գործն ավարտելու համար։ ՀԱՄԱՍ-ի ոչ մի անդամ ապահով չի լինի, քանի դեռ դուք չեք անում այն, ինչ ես ասում եմ: Սա վերջին նախազգուշացումն է ձեզ», - գրել է Թրամփը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել