
Բորիկը ֆանտաստ գրողին հատուկ երևակայություն է դրսևերոլ ո ասել բաներ, որոնք ոչ մի կապ իրականության հետ չունեն ու չեն կարող փաստերով հիմնավորվել: 2021-ի ընտրություներին, որոնց ելքը նույն ՀՀԿ-ն կանխատեսել էր դրանից առաջ՝ կոչ անելով երկրորդ նախագահի թիմին չգնալ Նիկոլի հետ ընտրությոնների, Սերժ Սարգսյանի թիմը Քոչարյանի թիմի հետ ուս ուսի տված պայքարել ու մաքառել է Երևանի փողոցներում: Ընդ որում՝ հայտարարվում էր, որ նպատակը ոչ թե իշխանության գալն է, այլ Նիկոլին հեռացնելը:
Ինչ վերաբերում է ընտրություններում տապալվելուց հետո ընդդիմադիր հիմնական ուժի իմիջին հարվածելուն կամ Քոչարյանի ընդդիմադիր կերպարը վնասելուն, ապա այստեղ նույնպես Բորիկն այլասերվել է: Կարո՞ղ է փաստ բերել՝ ապացուցելու, որ կոնկրետ Սերժ Սարգսյանի աջակցիները կամ թիմակիցները հարվածել են Քոչարյանի իմիջին, որ պառակտիչ գործունեություն են ծավալել նրա դեմ և այլն: Այո՛, այսօր Քոչարյանի ռեյտինգը 6%-ի սահմաներում է, բայց ՀՀԿ-ականներն ու նրանց հետ աֆիլացված շրջանակներն ի՞նչ կապ ունեն, եթե այդ պատկերը միանգամայն օբյեկտիվ է. մարդիկ բոլորից են հոգնել:
Բայց հատկապես խոհրդավոր է ստացվել Բորիկի այն մի պնդումը, թե Քոչարյանի հանդեպ հակակրանքի պատճառը այլ մարդկանց իշխանությունը փոխանցելու գործընթացի ձախողումն է եղել: Երևի Բորիկին թվում է, թե Նիկոլն իսկապես հարիֆ է, որ մտներ Արցախի կործանման բեռի տակ, հայհոյվեր, իսկ հետո փառքը տար մեկ ուրիշին: Բորիկը, փատորեն, մնացել է ՔՊ-ական քարոզչության տակ՝ հավատալով Նիկոլի միամտության մասին թեզին: Մյուս կողմից՝ եթե Բորիկը գիտի՝ ում պետք է իշխանությունը տար Նիկոլը, ինչո՞ւ անուններ չի տվել: Չի տվել, որ պատասխանատվության չենթարկվի. օդում խոսելը մի բան է, անուններ տալն ու «ատվետ» պահելը՝ լրիվ այլ:
Ցավալի է, ինչ խոսք, որ լրատվական դաշտում այս կարգի մանիպուլյատորներն են հանրային կարծիք կերտում: Ֆինանսավորողներն են մեղավոր…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3809
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել