ԱՄՆ-ն փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, հայտնում է ամերիկյան հրամանատարությունը։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայի բազայից դեպի Մարշալյան կղզիների փորձադաշտ՝ գրեթե 7,000 կմ։ 

Արձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի Խաղաղ օվկիանոսի ժամանակով 00:01-ին:

Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարության, «միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ծրագրի նպատակն է ցույց տալ ԱՄՆ միջուկային ուժերի պատրաստակամությունը և ամրապնդել վստահությունը միջուկային զսպման ուժերի տպավորիչ կարողությունների և արդյունավետության նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել