ՔՊ-ականt Կոնջորյան Հայկոն, պնդելով, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանում ունեն 30% խորհրդարանական իշխանություն՝ այդիսով հանդիսանալով ոչ թե նախկիններ, այլ ներկաներ, հայտարարել է, թե եթե հանկարծ ունեն ավելին, քան այդ 30%-ն է, ապա Հայստանի հետ կանեն այն, ինչ որ արեցին Լեռնային Ղարաբաղի հետ:

Անբորայականությունն էլ պետք է սահման ունենա, համաձայն չե՞ք… Ի՞նչ կարգի այլասերված պետք է լինի մարդը, որ այն ամենից հետո, ինչ որ Նիկոլը դրեց այս ազգի գլխին, կանգնի ու ինքն իրեն թափ տա, նախկին նախագահներին մեղադրի: Սերժ Սարգսյա՞նն էր Ստեփանակերտում գոռում Արցախը Հայաստան է և վերջ կամ մերժում պատերզամը կեսից դադարեցնելու ռուս-իրանական առաջարկը, որը, եթե ընդունվեր, այսօր և՛ Արցախը կլիներ, և՛ Հայաստանի անվտանգային մակարդակը բոլորովին այլ մակարդակի վրա կլիներ, և՛ ստիպված չէինք լինի Իլհամի առաջ պպզել,կամ Նիկոլը չէ՞ր,որ իշխանության գալուց հետո սկսեց իրեն գժի տեղ դնել՝տապալելով ողջ բանակցային պրոցեսը:

Կոնջորյան Հայկոն չի ցանկանում խոստովանել, որ Արցախի հետ պատահածը, երբ սկսզբից տեղի հայությունը ենթարկվեց բլոկադայի, իսկ հետո էթնիկ զտում տեղի ունեցավ, հետևանք էր Նիկոլի կողմից բոլորի համար անակնկալ կերով Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ թղթի ստորագրման. դրանով Արցախը դադարեց լինել վիճելի տարածք, վեճի առարկա, ինչն էլ հանգեցրեց մեծ ողբերգության: Այսքանից հետո կանգնել ու բացահայտ մանիպուլացիաներ անել կարող են միայն նրանք, ովքեր վաղուց իրենց հաշիվները մաքրել են բարոյականության հետ:

Մարքած չլինեին, Նիկոլի թիմում տեղ կգտնեի՞ն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել