Նիկոլը, մնալով իր ոճի մեջ, հերթական անգամ առիթ է տվել հանրությանը՝ համոզվելու, թե ինչ կարգի խաբեբայի հետ գործ ունի հայ ժողովուրդն ի դեմս իրեն. լրագրողնեի հետ զրույցում նա պնդել է, թե երբեք չի ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: «Ես «ամբողջությամբ» բառը չեմ օգտագործել, բայց ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ՝ ոչ թե բացահայտելու, այլ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,-մասնավորապես՝ ասել է Նիկոլը՝ հավելելով՝ Մարտի 1-ի գործի բացահայտմամբ զբաղվելը եղել է ու մնում է այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն առաջադրել է:
Նիկոլը նման պնդում է արել 2025-ի մարտի 1-ին՝ կեսօրին, իսկ ի՞նչ էր ասում նա 2018-ի օգոստոսի 8-ի ուշ երեկոյան ամբոխի առաջ ելույթ ունենալիս: «…Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բաց ահայտված է…»,-մասնավորապես՝ ասել էր Նիկոլը՝ սեփական թիմակիցների հետ միասին ելույթ ունենալով բեմահարթակին:
Նիկոլը չի՞ հիշում, թե՞ հասկանալով իրավիճակը՝ փորձել է «կռուտիտ» լինել՝ հուսալով, թե իր վերոհիշյալ խոսքերը ոչ ոք չի հասցրել տարիներ առաջ փաստագրել: Նիկոլի հույսերը, փաստորեն, զուր են դուրս եկել, քանի որ համապատսխան միտինգի տեսագրությունը համացանցում արդեն մոտ 7 տարի է՝ շրջանառվում է:
Հետևություններ պետք է անի հասարակությունը՝ հասկանալով, որ այս կարգի մարդու կառավարած երկիրը չի կարող երբեք մրցունակ պետություն լինել:



