Tert.am-ը գրում է․

Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց  գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Եթե նայենք մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում նրանց դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում: Հիմա այդ խոշտանգումների դեմ ինչ ճանապարհ կա որպեսզի դրա դեմն առնենք. իհարկե՝ միջազգային հանրության որոշակի արձագանք:

Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում: Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը որ կօգտագործվի ինչ որ պահի քո դեմ:

Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի ՀՀ-ի դեմ: Բա պետք էր չգերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյանների գերեվարումը սպառնալիք  է երկրի համար»,-ասել է Քոչարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել