
Tert.am-ը գրում է․
Սարիկ Մինասյան, վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում, որ նայես տղերքի նկարներին ու ասես՝ ով չի կռվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը.
«Սարիկ Մինասյան, խոսքս ուղղում եմ քեզ. վաղը քեզ սպասում եմ Շիրակի պանթեոնում ու նայես տղերքի նկարներին ու իմ աչքերին, ասես՝ ով չի կռվել։ Էդ դուք չեք կռվել, վիժվածքներ։ Եթե համարձակություն ունես»։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ ՔՊ-ական Սարիկ Մինասյանն այսօր ասել էր ․«Արցախը Փաշինյանը չի հանձնել, չենք կռվել։ Ես, դու չենք կռվել։ Բոլորս պիտի կռվեինք»:
Լրագրողի հարցին՝ թե այդքան զոհ որտեղի՞ց, եթե չենք կռվել, նա պատասխանել է. «Ով որ կռվել է՝ զոհվել է, փառք իրենց»։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/02/27/sarik-minasyan/4223741
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել