Փետրվարի 26-ին ԱԽ գրասենյակում հյուրընկալեցի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի մասնակիցներին: Այս մասին գրում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Քննարկեցինք վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու դիտարկումները: Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն ձեռքբերվեց գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվեց միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել