
ՔՊ-ական Ղազարյան Սոնիկը փոձել է հանրությանը համոզել կամ վստահեցնել, որ Արևմուտքի հետ Հայաստանի սերտ ինտեգրացիան ռուսական շուկան չի փակելու մեր առաջ: Նա մի քանի օրինակ է բերել՝ համոզիչ երևալու համար՝ մատնանշելով Եվրամիության անդամ որոշ երկրներին, որոնք թեպետ ՌԴ-ի նկատմամբ սանկցիաներ են կիրառում, բայց որոշ ապրանքներ արտահանում են այդ երկիր:
Սոնիկը Հայաստանը դրել է տեխնոլոգիապես գերզարգացած Գերմանիայի կամ ասենք Ավսրտիայի տեղը՝ կարծելով, թե հայկական ապրանքներն այքան մրցունակ են դառնալու, որ ռուսներն իրենք են մեզ խնդրելու: Մինչդեռ ՌԴ-ից հնչում են բացահայտ հայտարարություններ ու հավաստիացումներ, որ եթե Նիկոլը շարունակի Մոսկվային գրգռել, ապա Հայաստանի առևտուրը ՌԴ-ի հետ կկրճատվի առնվազը 80%-ով: Առաջին բանը, որ ՌԴ-ն անելու է, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս շպրտելն է լինելու, ինչի հետևանքով Հայաստանը բախվելուէ անհաղթահարելի խոչընդոտների:
Մինչ սոնիկները հայ հանրությանը փորձում են «կտավատի» ենթարկել, թե իբր ԵՄ անդամ ենք դառնալու, Ռուսաստանն այնպիսի պատժամիջոցներ է սահմանելու, որ այստեղ նույնիսկ կարող է սով սկսվել: Ընդ որում՝ սովը լինելու է լավագույն սցենարը, քանի որ շատ հավանական է, որ տեսնելով հայաստանյան իշխանությունների պահվածքը՝ Կրեմլում որոշեն առհասարակ մասնատել Հայաստանը՝ վերջ դնելով հայոց պետականությանը. Ուկրաինայից լա՞վն ենք: