
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը դեմ չի լինի Ուկրաինայում եվրոպական խաղաղապահ ուժեր ունենալու որոշմանը, գրում է Le Monde-ը։
Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը, որը թևակոխել է արդեն չորրորդ տարին, կարող է ավարտվել «մի քանի շաբաթվա ընթացքում»։
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ նրա օգտակար հանածոների շուրջ գործարքի կնքումը «շատ մոտ է»:
Ավելի վաղ պաշտոնական Կիևը հայտարարել էր, որ բանակցությունները գործարքի շուրջ, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա Ուկրաինայի պաշտպանության դիմաց օգտվել նրա օգտակար հանածոներից, և որը առաջացրել երկու երկրների միջև լարվածություն է, «վերջնական» փուլում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել