
Ակհայտ է, որ աջերի հաղթանակը միայն Գերմանիայով չի սահմանափակվելու. մայրցամաքային Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում կա փոփոխությունների հասարակական հստակ պահանջ, ինչը նշանակում է, որ ԵՄ-ում տեղի է ունենում յուրատեսակ հեղափոխություն՝ նույն Նիկոլի համար դրանից բխող վատ հետևանքներով:
Աջերը բացահայտորեն խոստովանում են, որ մտադիր չեն հրաժարվել ՌԴ-ի հետ նորմալ, կառուցողական հարաբերություններ ունենալու մտքից, ավելին՝ նրանցից շատերը կարծում են, որ եվրոպական բարեկեցության հիմքը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններն են: Սա նշանակում է, որ Մոսկվան ակյուն քշվածի կարգավիճակից կարող է կրկին վերադառնալ միջազգային քաղաքական արենա հաղթողի դափնիներով, ինչը, բնականաբար, անհտևանք չի մնալու նաև պոստսովետական արիալի երկրների համար. ՌԴ-ն ուժեղացնելու է իր ազդեցությունն իրեն սահամնակից երկրների վրա, իսկ գուցե ոմանց էլ պատժեն կամ վերաձևեն՝ նույն Արևմուտքի հետ հաշվի չնստելով:
Ահա այստեղ է, որ Նիկոլի վիճակը կարող է էապես բարդանալ՝ բարդացնելով Հայաստանի վիճակը, քանի որ Նիկոլը, պահպանելու համար իր իշխանությունը, կարող է գնալ այնպիսի քայլերի, որ ՌԴ-ի վերադարձը կարող է շատ թանկ արժենալ Հայաստանի համար. 1920-ականնեի պատմությունը կարող է կրկնվել, ավելին՝ եթե այն ժամանակ կարողացանք մի պատառիկ հող պահել, ապա հիմա դրա հնարավորությունն էլ կարող է չլինել՝հաշվի առնելով ՔՊ-ի բնույթը,որ «տոյական ձի» է՝ Թուքիայի կողմից ներդրված:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3775
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել