
168.am-ը գրում է․
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Անկախության օրվա առթիվ։
Ուղերձը հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում։
«Մեր սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն Էստոնիայի մեր սիրելի բարեկամներին՝ Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք գնահատում ենք մեր ամուր կապերը և ակնկալում ենք բոլոր ձևաչափերում շարունակել սերտ համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և ընդհանուր շահերի վրա՝ ներառյալ Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/02/24/2172886.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել