Նիկոլիզմը նաև անամոթության մասին է: Չնայած, զուտ «անամոթություն» բառը քիչ է, որպեսզի լիարժեք բնութագրենք սրանց: Դա լոկ անամոթություն չէ, դա ամոթի տոտալ ու ի սպառ բացակայությունն է, անսաման ցինիզմն ու ոչ մի սահմանչճանաչող երեսպաշտությունը:
Նկարագրվածը բոլոր մակարդակի քպտուտկեքի բնութագրիչն է՝ շարքային ֆեյքաբույծից սկսած, Վովի տղա Նիկոլով վերջացրած: Թերևս վերջին 24 ժամում նրանք ասածս նկարագրող երկու դասագրքային օրինակ մեզ ապահովել են:
Օրինակ՝ ձյան պատճառով քաղաքը երկու օր կոլապսում պահելուց հետո, Ավինյանը՝ առանց մի գրամ ամոթ զգալու հայտարարում է, որ այո՛, իրենք մի քանի ժամ ուշացրել են տեխնիկան, բայց խնդիրների 80% տոկոսը ամառային անվադողերի պատճառով է: Ասել է, թե՝ «համբալներն» են մեղավոր, մենք համարյա սաղ տոչնի արել ենք, իսկ էս համբալ ժողովուրդը ամառային անվադողերով սաղ հարամեց: Մինչև էդ էլ իրա մանկլավիկներով ակտիվորեն շրջանառում էին հեքիաթ, որ բեռնատարների ու ավտոբուսների համար ձմեռային անվադողեր չեն լինում, ինչը հերթական անամոթ սուտն էր:
Վստահ եմ, Ավինյանը բոլորից լավ գիտի, որ կոլապսի թիվ մեկ պատճառը «համբալները» չէին, այլ՝ ՔՊին խիստ հտուկ աշխտելաոճը, երբ իրենք ցանկացած բան ոտքներին են գցում: Ոտքներին են գցում, որովհետև ցանկացած պետական միջոցառման մեջ իրենց ուշք ու միտքը լափն է, բայց առավել էականն այն է, որ իրենք պարզապես բացարձակ ապաշնորհ ու ոչ կոմպետենտ են՝ լինի դա ձյուն մաքրել կազմակերպելու հարցում, թե՝ աղամանները հանելու հարցում, թե ՝պատերազմ վարելու հարցում: Իրենք ուղղակի չունեն շնորհք, ինչ-որ պիտանի բան անելու և չունեն ամոթ՝ պատասխանատվություն զգալու և առավել ևս՝ սխալները շտկելու համար:
Վերցնենք մեկ այլ կարկառուն քպտուտկայի՝ լեննականցի Էմմա Պալյանին: Սա խայտառակվավ իր փնթի կռուտիտով, երբ Գյումրվա մի կարկառուն բարոյականի զավակ հանդիսացող իր եղբայրը արցախցիների հայության հարցն էր վիճարկել։ Հիշեցնեմ, որ սույն քպտուտկեն մեզ վստահեցնում էր, որ իր սիրասուն ախպերը զուտ ի նկատի է ունեցել արդյո՞ք գրողը հայաստանցի է, թե՞ ոչ, բայց միանգամից հայտնվեցին սքրիներ, որտեղ դրա վախկոտ ախպերն ընդունում է, որ հենց ազգային պատկանելությունն էլ ի նկատի է ունեցել և ներողություն է խնդրում, իսկ հետո հայտնվեցին սքրիներ, որտեղ երևում է, որ սրանց սաղ սեմեյկան է արցախատյաց:
Էմմա Պալյանն էնքան անամոթ ա, որ բառացիորեն 24 ժամ չանցած այս խայտառակությունից, ինքը ինչ-որ բաներ է բարբաջում Գյումրիում հայտնված ջեբկիրի ու ծաղրածուության մասին՝ ակնհայտորեն ի նկատի ունենալով Մխիթարյան Ռուբեն Մխիթարյան / Ruben Mkhitaryanին: Ու ինչ-որ բարոյախրատական հուշումներ է անում գյումրեցիքին: Սա ջեբկիրությունից ա խոսում, Կառլ: Սա, որ սրանից մի քանի օր առաջ էլի պատմում էր, որ որևէ կոռուպցիոն բան չկա նրանում, որ Գյումրիի մի շարք դպրոցների տնօրեններ զարմանալի զուգադիպությամբ իրա բարոյականի զավակ եղբոր գրախանութից են գնումներն արել, ջեբկիրությունից ա խոսում...
Ժողովրդական խոսք կա՝ «կլողանաս, կանցնի»: Սրանք անամոթությունն էն մակարդակի են հասցրել, որ սկի լողանալ էլ չեն ուզում, ի՜նչ ղալաթ անեն, հաջորդ վայրկյանին բոլորի աչքերի մեջ նայելով նենց պոզա կբռնեն, ասես մենք բոլորս ենք թրիքի ճանճ էինք, իսկ իրանց նեկտարոտ մեղուներ են: Եվ այս անամոթությունն ու ամեն օր ավելացող լկտի ցինիզմը շատ կոնկետ պատճռ ունեն:
Հասկանո՞ւմ եք, սրանց զվյոզդը տարել ա: Սրանք հիացած են նրա վրա, թե ինչպես են հասել իրենց վարդագույն երազանքներին՝ իշխանությունը զավթել են, փողերը լափել են ու լափում են, իրենց ատելի Արցախը խուրդել են ու մարսել են... սաղ արել են, իսկ էս «համբալները» դեռ իրենց տեղը չեն բերում՝ չեն պապանձվում, չեն սառում, դեռ մի բան էլ ինչ-որ բողոքներ ու պահանջներ են առաջ բերում: Ու դա սրանց մոտ սուր ատելություն ու դիսսոնանս է առաջացնում: Ընդ որում, այս առումով օրինակ՝ ես ու ինձ նման այն սակավաթիվ մարդիկ, ովքեր դմփ-դմփ-հու չէին անում, իրանցով չէին հիանում, իրենց դեմ պայքարում էին, իրենց համար այդքան ատելի չեն: Մենք քաղաքակրթական ու դասակարգային թշնամիներ ենք ու իրենք սովոր են դրան, իսկ այ մնացածը՝ չէ: Մնացածը «համբալ են», որոնք տեղը չեն բերում իրենց ու «հաբռգել են»:
Այսուհանդերձ՝ նորից ու նորից հայ մարդու համար ակտուալ է դառնում այն հարցը, թե հիմա սրանց հետ ո՞նց ենք վարվելու: Մենք՝ թեկուզ սխալվող ու սխալական, բայց հայ մա՞րդ ենք, թե ստրկամիտ «համբալ», որին սրանք ոնց ուզեն՝ կարող են թամբել, ուր ուզեն՝ կարող են քշել: Իրականում որոշողը միայն այդ նույն հայ մարդն է, որը սրանց ծափերով բերեց գահի ու ինքն էլ կարող է սիլասատակ անելով շպրտի այդ գահի վրայից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել