ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը։ 

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինն ու Նախագահ Զելենսկին պետք է հանդիպեն։ Ես ուզում եմ տեսնել հրադադարը և ուզում եմ տեսնել գործարքի կնքումը»,- ասել է նա:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկու ներկայությունը ռուսների հետ բանակցություններին, այնքան էլ կարևոր չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել