
2–3 օր առաջ #հաղթելուենք ոճի մեջ լրահոսը լցված էր քաղաքապետարանի լուրերով, թե բա պատրաստվում են ձնին...
Ձյունը եկավ։ Չէի ասի, թե արտասովոր շատ ձյուն էր։ Երևանի համար լրիվ նորմալ։
Հիմա, որքանով հասկանում եմ, փոխանակ փողոցները մաքրեն (հիշում եք, չէ՞, ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷԻՆ), սկսել են փողոցները... փակել։
Այդ թվում և Սևանի մայրուղին են փակել, բնականաբար, ելնելով «վարորդների հանդեպ հոգատարությունից»։
Մարդիկ ժամերով չեն կարողանում հասնել տուն։
Հիշեցնեմ, որ էս իշխանությունները բոլոր ոլորտներում հարկերը բարձրացնում են։ Բայց ենթակառուցվածքների վիճակը օր օրի վատանում է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/pfbid02Lwq9xj7oUjEg6vGk79DRK2AKoMAtyRVHJjX7fUgTgn6cZt6hKGqZJ5CoKvPViGobl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել