
Նիկոլի թիրախում «հայի խասյաթ» կոչվածն է, որին, ըստ նրա, բնորոշ է «անբարշմազությունը». հայերն են, ըստ Նիկոլի, տարածաշրջանում խաղաղության հաստատման թշնամիները, ուստի պետք է վերանայել սեփական «խառնվածքը»: Այսինքն՝ Նիկոլն առաջ է տարել Իլհամի թեզը, որի լույսի ներքո Ադրբեջանը ներկայացվում է որպես «հայկական ռևանշիզմի» զոհ, որի պատճառով զոհ է դառնում տարածաշրջանը, իսկ դրա պատճառով՝ արդեն ողջ աշխարհը: Զգացի՞ք մինչև ուր է Նիկոլը հասնում: Նա փաստացի հայերիս ֆաշիստ է հռչակում:
Ինչ վերաբերում է առանց կողմնակի աջակցության հարևանների հետ յոլա գնալուն, ապա այստեղ թիրախն առավելապես ռուսներն են, բայց, իհարկե, ոչ միայն նրանք. Նիկոլը դեմ է Հայաստանին արտաքին աշխարհից ցուցաբերվելիք ցանկացած օժանդակության. կողմ է Հայաստանի մենությանը, իսկ մեր նման երկրի համար մենությունը հավասարազոր է լինելու ինքնաոչնչացման:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3762
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել