Նիկոլի «գաղափարական ուղերձը», որը նա հղեց երեկ, ըստ էության, ազդարարեց երրորդ հանրապետութան ապամոնտաժմանը տանող պրոցեսի վերջին արարի սկիզբը. Նիկոլը նոր՝ թուրքական տրամաբանոթյամբ գրված Սահմանադրություն է ցանկանում փաթաթել ազգի վզին:

Հայտարարելով, որ իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված 29743 քկմ տարածք ունեցող երկիրն է՝ Նիկոլը, մասնավորապես, նոր Սահմաանդրություն ընդունելու անհրաժեշտությունը պատճառաբանել է ներկայիս Սահմանադրության լեգիտիմ չլինելով՝ այդպիսով ոչ լեգիտիմ հռչակելով Հայաստանը: «Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,-մասնավորապես՝ «գլուխ է արդւկել» Նիկոլը:

Ո՞րն է Նիկոլի լեգիտիմության չափանիշը, ահա սա է գլխավոր հարցը: Նիկոլն իրականում չունի չափանիշներ. նա անում է այն, ինչ որ թելադրում են դրսից, իսկ թելադրողն Էրդողանն ու Թուրքիայի արևմտյան հովանավորներն են: Թուրքիան ցանկանում է առնվազն ապամոնտաժել ներկայիս Հայաստանը՝ ստիպելով հայերին դադարել հայ լինել: Նիկոլի նոր Սահմանադրության առանցքը հենց դա է լինելու. հրաժարվելու է Արցախի մասին հիշատակումից, Արարատի պատկերն է գերբից ջնջելու և այլն,որպեսզի Հայաստանն իբր լեգիտիմացնի: Այդ ամենը Նիկոլը կմատուցի որպես խաղաղոթյան միակ գրավական, այնինչ իրականությունը բոլորովին հակառակն է. Թուրքիան չի հրաժարվելու «Արևմտյան Ադբեջան» պրոյեկտից, որի ամբոջղական ռեալիզացման հետևանքով Հայաստռաի ներկայիս տարածքը պետք է ամբողջությամբ բնակեցվի թուրքերով, իսկ հայերը պետք է դուրս դրվեն իրեն բնօրրանից:

Որպեսզի Նիկոլն ու նրա արտեկրյա տերերը հաջողություն չունենան, պետք ազգը ոտքի կանգնի: Բայց կկանգնի՞…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել