
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տանում է Հայաստանը դեպի անորոշություն, կործանում և պետական ինստիտուտների կազմաքանդում։ Այսօր իշխանությունն զուրկ է հստակ ռազմավարությունից, ազգային շահերի գիտակցումից և պետության պաշտպանություն ապահովող քաղաքականությունից։ Պետականությունը վերածվել է զիջումների գործիքի, իսկ իշխանության միակ նպատակը սեփական գոյության ապահովումն է՝ անկախ հետևանքներից։
Ո՞ւր է տանում Նիկոլի քաղաքականությունը՝ Մոսկվա՞, Բրյուսե՞լ, Թեհրա՞ն, թե՞ Բաքու։ Իրականում այն տանում է պարտության, խուճապի և ինքնիշխանության կորստի։ Փաշինյանի «դիվանագիտությունը» այլևս չի էլ փորձում պաշտպանել հայկական շահերը, այլ բացահայտ ծառայում է օտար օրակարգերին, որոնք նպատակ ունեն թուլացնել, անկայունացնել և ամբողջությամբ կառավարելի դարձնել Հայաստանը։
Այս կործանարար քաղաքականությունը չի կարող շարունակվել առանց ազգային դիմադրության։ Եթե մենք չպայքարենք հստակ ազգային օրակարգի համար, ապա մեր երկրի ճակատագիրը կորոշեն ՔՊ-ական դավադիրները, որոնք առաջնորդվում են ոչ թե պետության, այլ սեփական իշխանության պահպանման նեղ շահերով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100009109110029/posts/3821776278135972/?mibextid=wwXIfr&rdid=UfEgl2QzhtngjDuq#
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել