Մամուլում հայտնվել են տեղեկոթյուններ այն մասին, որ մարտին Նիկոլը ծրագրում է ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ կառավարությունում լրջագույն կադրային փոփոխություններ անել. կադրային ջարդ է տեղի ուենանալու:

Արդյոք սպասվելիք «կոտորածը» ունենալու է միայն ներքաղաքակա՞ն դրդապատճառներ, թե՞ գործ ենք ունենալու ավելի գլոբալ երևույթի հետ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական գործոններով:

Կարծես թե հաստատվում են այն տեղեկությունները, որ մինչև փետրվարի վերջ տեղի կունենա Պուտին-Թրամփ հանդիպումը՝ հանդիպում, որի ընթացքում, անխոս, շոշափվելու է ոչ միայն ուկրաինական հակամարտութան հարցը, այլև, ըստ էության, տեղի է ունենալու աշխարհի վերաբաժանում կամ առնվազը պրոցեսը մտնելու է վճռորոշ փուլ, ինչը, բնակաբարար, չի կարող շչրջանցել նաև Կովկասի հարցը:

Գարնանը, ըստ երևութին, Կովկասի թեմայի վերաբերյալ ամեն ինչ պարզ կդառնա, պարզ կդառնա Հայստանի տեղը: Եթե ՌԴ-ն, այնուամենայնիվ, Հայաստանը տա Արևմուտքին, ապա Նիկոլը կմնա ու կանի այնպիսի կադրային նշանակումներ, որոնց շնորհիվ լրիվությամբ կսպասրկվի Արևմուտքի շահը,գրանտակերները կդառնան բացարձկ տանուտեր: Եթե Արևմուտքը չվերցնի Հայաստանը՝ թողնելով այն Մոսկվային, ապա Նիկոլը մինչև ամառ կարող է կորցնել իշխանությունը:

Անպես որ՝ Պուտին-Թրամփ հանդիպումը ճակատագրական է լինելու ոչ միայն Զելենսկիի, այլև Նիկոլի ու նրա մանկլավիկների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել