Արձագաքնելով այն տեսակետին, որ ՔՊ-ական իշխանություննն իրականոմ չի ցանկանում, որպեսզի արցախցիները մնան Հայաստանում՝ ՔՊ-ական Հակոբյան Հասոն ասել է, թե եթե չցանկանային, ապա արցախցիներին սոցիալական աջակցություն չէին ցուցաբերի, չէին ինտեգրի՝ բավական մեծ փողեր ծախսելով: «… թե չէ տան ծրագիր երբեք չես կարող առաջարկել, եթե չես ուզում, որ էդ մարդը մնա…»,-մասնավորապես՝ հայտարարել է Հասոն Հ1-ի եթերում:

Հասոյի հայտարարությունները իրականությունը ներկում են վարդագույնով. պետության կողմից մինչ այսօր Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին տրված օգնությունն անհրաժեշտի կեսն էլ չի կազմում: Հասոն տան մասին է խոսում: Ի՞նչ տուն, եթե պետության կողմից տրվող գումարը՝ նախատեսված իբր տուն ձեռք բերելու համար, չնչին մի բան է՝ հաշվի առնելով երկրում անշարժ գույքի գները: Այդ փողով նունիսկ սահմանամերձ գյուղերում չես կարող մի խրճիթ գնել, ինչի՞ մասին է Հասոն խոսում: Թե՞ տրամադրվող մի քանի տասնյակ հազար դրամն է հարցի լուծում:

Նիկոլն այսպես կոչված աջակցության ծրագիրը մեջտեղ բերեց, որպեսզի չխայտառակվի, նույնիսկ ոչինչ չարեց, որ իր սիրելի միջազգային հանրությունը նորմալ օգնի այն դեպքում, երբ Արցախը նույն այդ մրջազգային հանրության պատճառով կործանվեց, հանձնվեց թուրքին: Փոխարենը շարունակեցին պարգևավճարներ բաժանել, պետական միջոցները մեջ-մեջ անել:

Նիկոլը ո՛չ ուզում է, որ արցախիցները վերադռնան Արցախ, քանի որ գլխացավանք կդառնան Իլհամի համար, ո՛չ էլ ուզում է, որ մնան Հայաստանում, քանի որ այդ դեպքում գլխացավանք են դառնում իր համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել