ՀԱՊԿ Հավաքական անվտանգության նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությունները, երբմն շատ կոպիտ էին, երբեմն նախազգուշացնող: Դեռ շատ կքննարկվի այս հարցը Պուտինի ներքին շրջապատում և կփոխի իրերի դասավորությունը հօգուտ Հայաստանի: Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, որ Հայաստանի համար ընդունելի չէ այն փաստը, որ ՀԱՊԿ որոշ անդամներ Արցախի հարցում իրարամերժ ելույթներ են ունենում,ցույց է տալիս, որ Հայաստանը պաշտպանվում է իր շահերը բոլոր միջազգային ասպարեզներում, բոլոր հնարավոր միջոցներով:Իսկ Հայաստանը ուղղակի չի կարող դեմարշ անել և դուրս գալ որևէ միջազգային ասպարեզից: «Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունման, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը: 
Պարոնայք երկիրը պաշտանվում է այն միջոցներով, որը թույլ է տալիս երկրի հզորությունը, իսկ դուք ի՞նչ էիք կարծում միջազգային ասպարեզում ամեն ինչ հավասար է, իհարկե ո՛չ, հավասար չեն, միայն որոշ հումանիստական օրենքներ, այն էլ թվացյալ, մնացածը որոշվում է քո պետության մեծությունից, դիրքից ու հզորությունից: Թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը գործում են իրենց շահերից և Հայաստանին Հավասար աչքերով չեն նայում: Ծիծաղելի կլինի, որ ինչ-որ մեկը ասի, որ Հայաստանը շատ հզոր է, կա՛մ ԵՄ կա՛մ ՄՄ մտնելով կարող է շատ հզորանալ, ցավալի է, բայց փաստ է, ու ոչ մեկ այս հարցում մեղավոր չէ: Մեղավոր է մեր աշխարհագրական դիրքը և այն, որ շրջապատված ենք թշնամիներով:
Իսկ այստեղ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստան ունի իր պաշտպանության միջոցները և ամբիցաները կապված այս կամ այն հարցի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել