ArmLur.am-ը նկատել է, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Tik Tok-ի իր էջում շատ ակտիվ է, հաճախ է տեսանյութեր հրապարակում և պատասխանում հետևորդների մեկնաբանություններին։ Օրերս հրապարակած տեսանյութում Պապոյանը անդրադարձել էր ՀՀ պետական պարտքին, նշելով, որ այն 12 միլիարդ դոլար չէ, այլ՝ 5 միլիարդ 962 միլիոն դոլար։

Մեկնաբանությունների հատվածում Tik Tok-ի օգտատիրերից մեկի մեկնաբանությանը՝ «ասա հոսս արև», Պապոյանը պատասխանել է՝ «հոսս արև»։
Մեկ այլ մեկնաբանությամբ գրել են՝ «դե կարաս ասա Արցախ», Պապոյանը վերջինիս պատասխանել է՝ «Արցախ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել