Մուրազի Բորիկը մեղադրել է քաղաքական դաշտին միայն Նիկոլին թիրախավորելու համար, ինչն իբր ստեղծում է տպավարություն, թե Նիկոլի հեռացմամբ ամեն բան փոխվելու է: Ըստ Բորիկի՝ Նիկոլին փոխելը բավարար չէ, որպեսզի երկիրը շեղվի ներկայիս կործանարար ընթացքից, քանի որ ողջ համակարգն է այսօր արտաքին օրակարգ սպասարկում:

Բորիկն ակնհայտորեն չի հասկացել մի պարզ բան՝ Նիկոլին հեռացնելը բերելու է համակարգի վերաբեռնավորման, քանի որ երբ խոսվում է Նիկոլին հեռացնելու անհրաժեշտությա մասին, նկատի է առնվում ոչ միայն Նիկոլի անձը, այլ նան սպասարկող ողջ համակարգը՝ սկսած շարքային ՔՊ-ականներից մինչև Նիկոլի տակ հաճույքով պպզած չինովնիկներ: Նիկոլի հեռացումը նշանակում է արատավոր համակարգի վերացում, իսկ որպեսզի համակարգը վերանա, նախ պետք է դրա հոտած գլուխը կտրել:

Մյուս կողմից՝ հարց է ծագում՝ միայն Նիկոլին չթիրախավորելու համա՞ր է Բորիկը ՀՀԿ-ին թիրախավորում, հատո՞ւկ է անում, որ մարդկանց պատկերացումներում սպառնալիքը կոնկրետ չլինի, լինի վերացական, ինչն էլ կօգնի Նիկոլին՝ չգտնվելու մշտական թիրախում:

Բորիկի տերերն իրենց կեղտոտ խաղն են խաղում՝ որպես առաջնային նպատակ ունենալով ոչ թե Նիկոլին հեռացնելը, այլ «պղտոր ջրում ձուկ որսալը». բիզնես են անում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել