
Իլոն Մասկի հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» փակման անհրաժեշտության մասին, ցույց է տալիս, որ ըստ Մասկի աշխարհում այլևս տեղ չկա անարդյունավետ, թանկ և անօգուտ կառույցների համար։ Ինչպես այս մեդիաօջախներն են կորցրել իրենց նշանակությունը ԱՄՆ-ի համար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը վերածվել է անպետք և վնասակար գործոնի Հայաստանի համար։
Ի տարբերություն նրա,ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-2018 թվականներին Հայաստանը տարել է համաշխարհային քաղաքական ու տնտեսական տուրբուլենտության միջով՝ պահպանելով կայունություն և ազգային շահեր․
• 2008 – Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ
• 2008 – Ռուսաստան-Վրաստան պատերազմ
• 2011-2012 – Եվրագոտու ճգնաժամ
• 2014 – Ուկրաինական ճգնաժամ և պատժամիջոցներ
• 2016 – Ապրիլյան պատերազմ, որտեղ հաղթեց Հայաստանը
Սա է իրական առաջնորդությունը, երբ երկիրը տանում ես ոչ թե դեպի քաոս ու պարտություն, այլ դեպի կայունություն և հաղթանակ։
Այսօր աշխարհը կրկին վերափոխվում է, իսկ Հայաստանը մնացել է Փաշինյանի քաղաքական ճահճի մեջ։ Ժամանակն է գիտակցելու, որ երկիրը պետք է վերադարձնել արհեստավարժ առաջնորդների ձեռքը, այլ ոչ թե թողնել պոպուլիստների ձեռքում, որոնց կառչած մնալը երկիրը միայն տանում է կործանման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0rtNmKH6uAAoV18xmAcfKdbVhj454ykMQFxEZTwDYUkQyDRVEhbh72CzqJUEATMSSl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել