Թե չլիներ գինին...
Իրանի նախագահը չցանկացավ մասնակցել ՄԱԿի գլխավոր քարտուղարի Նյու Յորքում կազմակերպած ճաշկերության, որին ներկա էր Բարաք Օբաման... Այդ ճաշկերույթի ժամանակ Ամերիկայի եւ Իրանի առաջնորդները կարող էին առաջին անգամ սեղմել միմյանց ձեռքը, ինչը երկու երկրների հարաբերությունների ջերմացման խորհրդանիշ կարող էր դառնալ... Թե ինչու Իրանի նախագահը չեկավ, պաշտոնապես չի հաղորդվում, բայց որոշ մեկնաբաններ պնդում են, թե պատճառն այն էր, որ այդ միջոցառման ժամանակ ալկոհոլային խմիչքներ էին մատուցվում... Ահա այսպես գինին խանգարեց ամերիկաիրանյան մերձեցմանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել