Մուրազի Բորիկն անթույլատրելի ու կասկածելի է համարել ՀՀԿ-ի հետ միասին Նիկոլի դեմ պայքար տանելը՝ պնդելով, թե Նիկոլի ու ՀՀԿ-ի քաղաքակնությունը նույնական է նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդրում. ինչպես որ Նիկոլն է ցինիկ, նույնքան էլ նախկիններն են իբր ցինիկ գտնվել այդ հարցում:

Բորիկը չի դադարում կտցել նախկին իշխանութուններին՝ առաջնորդվելով իրեն սնող ու չաղացնող պատվիրատուների նարատիվներով: Բայց համաձայնեք, որ հավասարության նշան դնել նախկին իշխանությունների ու ներկայիս խունտայի վարած քաղաքականության միջև, մեղմ ասած, անբարոյականություն է. եթե նախկին իշխանությունների օրոք Հայաստանը Թուրքիայի հետ փորձում էր հարաբերվել որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ապա Նիկոլը նույն բանը փորձում է անել Իլհամի կվադրոբերի կարգավիճակում:

Բորիկը, անձամբ լինելով իրեն սնողների ու Սարգսյանի դեմ պատվեր իջեցնող մորթապաշտներիի կվադրոբերը, չի տեսնում կվադրոբերի ու նորմալ սուբյեկտի միջև գոյություն ունեցող տարբերությունը: Նրա գերխնդիրը Սերժ Սարգսյանին թիրախավորելն ու ՀՀԿ-ին սևացնելն է ցանկացած գնով, ինչն էլ անում է իր եթերներով՝ մեղքի տակ գցելով նաև սեփական հյուրերին, որոնք հաճախ թութակում են Բորիկի ստերը՝ Բորիկին քսի տվողների կողմից խրախուսվելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել