
ԱՄՆ-ում վարչակարգ է փոխվել, դրա հետ մեկտեղ՝ գաղափարախոսություն ու առաջնահերթություններ, ուստի սեփական իշխանությունը պահպանելու համար Աննան պետք է լեզու գտնի Թարմփի վարչակարգի հետ ու հասկանա՝ անտե՞ր է մնացել, թե՞ խորքում ոչինչ էլ չի փոխվել ու ցանկության դեպքում կարող է էլի վերարտադրվել այս անգամ արդեն սեփական դեմքով:
Հայտնի է, որ Թրամփը Նիկոլին չի ընդառաջել ու հանդիպում չի ունեցել, ինչը թերևս հստակ մեսիջ է, որ Հայաստանը, բայց հատկապես Աննան ու Նիկոլը չեն մտնում Թրամփի առաջնահերթությունների մեջ: Իհարկե, Աննայի հովանավոր ուժերը չափազանց հզոր են նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում, բայց ակնհայտ է, որ գլոբալ լիբերալիզմի դարն ավարտվում է, իսկ Թրամփը փորձելու է պրոցեսը հնարավորինս արագացնել:
Աննան ու Նիոլն Արևմուտքին կարող են միայն մեկ բան առաջարկել խոշոր հաշվով՝ Հայաստանի՝ Թուրքիայի տակ հայտնվելու պրոցեսի արագացում, քանի որ որքան էլ Աննան փորձի համոզել, թե կարող է ոչ թե լիբերալ, այլ ասենք աջ ազգայնական լինել, նրան ոչ ոք չի հավատալու հասկանալի պատճառներով: Ուստի մնում է միայն թրքացումը, ինչը խոշոր հաշվով կարող է ձեռնտու լինել և՛ Աննային, որի համար հարազատ հոգի է թուրքը, և՛ Արևմուտքին, որի համար Հայաստանը լոկ դիտարկվում է ռուսների կողմից նախագծված խոչընդոտ՝ Թուրանի ճանապարհին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել