Թևանյան Անդոն, որ այս օրերին փողոցներն ընկած կոչ է անում քաղաքացիներին Ավինյան Տիկոյին բոյկոտել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե թեպետ հասարակությանը պառակտում են սևերի ու սպիտաների, նախկինների ու ներկաների, ունևոր ու չունևորների և այլն, սակայն իրենք այդ բոլոր բաժանումներին դեմ են՝ առաջարկելով օգտագործել «շնորհակալություն» բառը, քանի որ դրա շնորհիվ կարելի կլինի միավորվել:
Թևանյան Անդոն ակնհայտորեն անկեղծ չէ. պառակտում թույլ չտալուց խոսում է մի մարդ, որի ներկայիս գործունեությունը կարելի է մի բառով որպես քայքայիչ բնորոշել: Ի՞նչն է Անդոն քայքայում: Անդոն քայքայում է ընդդիմությանը, պառակտում ու հասարակությանը ջանում դուրս բերել ընդդիմության կոնկրետ մի թևի դեմ. երրորդ նախագահի կողմից գլխավորվող այդ թևը դարձել է Թևանյան Անդոյին փողի դիմաց սևագործի վերածած համապատասխան ուժերի թիրախ:
Եթե Նիկոլը բաժանում է հասարակությունը սևերի ու սպիտակների, ապա Անդոն նույն ցեցն ընդդիմության մեջ է փորձում գցել՝ ջլատելու հականիկոլական տանդեմը: Անդոյին դա ձեռնտու է, քանի որ եթե Նիկոլը գնա կամ փոխարինվի մեկ ուրիշով, ապա ինքն այլևս դաշտում անելիք չի ունենալու, ու նույնիսկ Ավինյան Տիկոյի տրանսպորտային «ռեֆորմները» նրան չեն օգնելու մնալ ջրի երեսին:
Իշխանություններին ինչ-որ բանի համար մեղադրելու իրավունք կարող է ունենալ նա կամ այն ուժը, որի ձեռքերն այս կամ այն իմաստով մաքուր են, մինչդեռ Անդոյի ձեռքերն այս դեպքում մինչև արմունկները թաթախված են կեղտի ու խաբեության մեջ:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3691
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել