
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին իրենց վարած քաղաքականությանն աջակցելու համար:
«Տարբեր քաղաքական ուժեր իրենց նպատակներն ունեն, և իմ գնահատմամբ հիմնական նպատակը ոչ թե արդեն գնի խնդիրն է, այլ ընդհանուր փորձ էր կատարվում համակարգը տանել կոլապսի, որը բացարձակապես ձախողվեց, որովհետև վերադարձ միասնական տոմսային համակարգից 100 դրամների ուղղակի անհնար էր»,- ասաց Ավինյանը՝ անդրադառնալով նաև ակցիաներին և նշելով. «Քաղաքական շոուները պետք է ունենան իրենց վերջնակետը հասարակական տրանսպորտում: Էդտեղ էլ մենք գործուն ջանքեր պետք է գործադրենք...»,– այս մասին ասաց Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նյութի աղբյուր՝ https://youtu.be/BPBOnzG0onc
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել