Tert.am-ը գրում է.

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ մարդիկ ամեն ինչից են դժգոհ: Այս մասին Tert.am‑ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակիցների գործադուլին:

«Այս ձևակերպումը տալիս եմ, որովհետև կամայական դժգոհություն եթե լինում է, հասարակական գնահատականի կարիք է դրա համար պետք: Վերջերս, օրինակ, տրանսպորտային միջոցների վարորդներն էին դժգոհում, այսօր մարդիկ են դուրս եկել, բողոքում են տրանսպորտի թանկացման դեմ, չի բացառվում՝ վաղը բողոքի ցույցեր լինեն հայտարարագրման դեմ, միշտ կա բողոք և հանրային պաշտպանություն զբաղվող մարդիկ դրան տալիս են գնահատականներ:

Այս դեպքում, հաշվի առնելով, որ աշխատողների հետ է կապված հարցը,  գնահատականներն առաջին հերթին պետք է հնչեին արհմիություններից: Ասեմ, որ պետք է հարցին նայել հետևյալ պրիզմայով՝ արդյոք պահանջները բացառապես աշխատավարձերի հետ են պայմանավորված, թե կան նաև աշխատանքային իրավունքների հարց»,- ասաց Պիպոյանը:

Քանի որ աշխատակիցները նաև դժգոհում են առողջապահական համակարգի բացակայությունից, Պիպոյանն ասաց՝ պետք է հասկանալ, թե այն պահանջները որոնք բարձրացվում են, ովքեր են դրանց հասցեատերերը:

«Այսինքն, պարզապես ընկերությունից ուզում են առողջապահական ապահովագրությո՞ւն, հատուկ անվտանգության գործակի՞ց աշխատավարձերի համար, թե պարզապես ցանկանում են աշխատաժամերը կրճատվի կամ ուղղակի աշխատավարձի բարձրացում: Սա շեշտում եմ, որովհետև պետք է հասկանալ՝ արդյոք միայն աշխատավարձի բարձրացումով բոլոր խնդիրները լուծվելո՞ւ են, թե՝ ոչ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել