Թևանյան Անդոն հայտարարել է, թե քանի որ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ ընտրությունների միջոցով չի կարող արդյունքի հասնել, ուստի որոշել են հարձակվել այն կոդի դեմ, որը, օրինակ, «Մայր Հայաստանն» է ներկայացնում, և հենց դա է պատճառը, որ կոնկրետ ինքն է թիրախավորվում:

Հարց է առաջանում՝ Անդոն առհասարակ ունի՞ կոդ, որ մի հատ էլ դրա դեմ հարձակում գործեն: Կոդ ունենալու մասին կարող են խոսել այնպիսի մարդիկ, որոնք պետության ճակատագրի վրա ունեցել են հսկայական ազդեցություն, կամ՝ այն ուժերը, որոնք ունեն, օրինակ, հարուստ քաղաքական պատմություն: Անդոն ու իր ուժը չունեն ո՛չ մեկը, ո՛չ մյուսը. Անդոյի կոդը հայտնի է՝ դոլարը, պատահակա՞ն է, որ «Դոլար Անդո» են ասում:

Անդոյի չունեցած կոդը փոփոխական է՝ կախված նրանից, թե ով է նրան վարձում, ումից է նա շահ տեսնում: Անդոն ժամանակին փորձեց ճակատին գրել «Նիկոլ», որ մի բան ստանա հեղափոխությունից, բայց տեսնելով՝ հուսախաբ է լինում՝ անցավ իբր հակառակ կողմ, որ գոնե այնտեղից մի բան կպցնի: Ահա սա է Անդոյի կոդը, որը քաղաքականության մեջ երեք տառով է բնութագրվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել