Կառավարության նիստում Նիկոլն ավետել է այն մասին, որ շուտով Հայաստանում գրանցվելու է առկա «պադավատների» պատմական մինիմում. պետական մարմիններից հետ կվերցվի 423 միավոր ծառայողական ավտոմեքենա ու կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մեծամասնությունն աճուրդային վաճառքի կհանվի: Մեկնաբանելով որոշումը՝ Նիկոլն ասել է. «Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել, ինչը կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել»:

Հարց է առաջանում՝ «պադավատներին» վերջ դնելու խոստմամբ իշխանություն վերցրած Նիկոլն ինչո՞ւ է որոշել հենց հիմա նման «կոտորած» կազմակերպել: Պատասխանը շատ պարզ է՝ քաղաքական հաշվարկներից ելնելով. ցանկանում է մեղմել իր հանդեպ առկա հանրային ատելությունը, իսկ նախկինում չէր անում, քանի որ կարծում էր՝ ունի քաղաքական ռեսուրս, ուստի պադավատների հարցը կարելի է կապիտալիզացնել հետո,երբ այդ ռեսուրսը չքանա:

Նիկոլն ուշացել է, քանի որ հատկապես վերջին շրջանում հանրային ատելությունն այնքան է բորբոքվել՝ պայմանավորված հատկապես համընդհանուր հայտարարագրով ու Տիկոյի տրանսպորտային ռեֆորմներով, որ ոչ մի «պադավատ» այլևս Նիկոլին չի փրկելու: Եթե նույնիսկ Աննան սկսի հեծանիվով էլ գործի գնալ, էլի ատելությունը շարունակելու է շատանալ, քանի որ մարդիկ հասկացել են, որ ի դեմս սրանց գործ ունենք ոչ միայն հայադավ, այլև դրա հետ մեկտեղ նաև պոպուլիստ ու ցինիկ իշխանության հետ, որի հանդեպ պետք է միայն նողկանք զգալ:

Մյուս կողմից, իհարկե, կա նաև փողի պակասի հարցը. Նիկոլի վզին շատ լուրջ են դրել՝ նրան կանգնեցնելով փաստի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել