Իսրայելը և ԱՄՆ-ն պետք է խելագար լինեն, որպեսզի հարձակվեն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Այս մասին Թեհրանում Sky News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին։

Նրա խոսքով՝ ցանկացած նման հարձակում պատասխան է ենթադրելու, և դա «շատ լուրջ աղետ» կնշանակի տարածաշրջանի համար։

«Մենք հասկացրել ենք, որ ցանկացած հարձակում մեր միջուկային օբյեկտների վրա կհանգեցնի անհապաղ և վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք նման խելագարություն կանեն։ Դա իսկապես խենթություն է: Եվ դա ամբողջ տարածաշրջանը կներքաշի շատ լուրջ աղետի մեջ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել