ՔՊ-ական «Խոզն» է անդրադարձել Նիկոլի ցեղասպանաուրաց հայտարարությանը հաջորդած քննադատություններին՝ դրանք դասակարգելով ու տեսակավորելով: Ըստ նրա՝ առաջին խմբում նրանք են, ովքեր Նիկոլի հայտարարության մեջ տեսել են Սովետին ու դրա՝ հայերի հանդեպ վարած քաղաքականությունը, երկրորդում նրանք են, ովքեր Նիկոլին համարում են ցեղասպանաուրաց ու հայհոյում, երրորդում այն մարդիկ են, որոնք, առհասարակ, դեմ են Ցեղասպանության հարցը քննարկման առարկա դարձնելուն, քանի որ բավարարվոմ են հինգ-վեց տարին մեկ մի կայսրության ԱԳ նախարարի հայտարաություններով (ռուսներին նկատի ունի):

«…Ու այս երեք շերտերի մեջ ես շատ եմ ուզում պատասխանել առաջին խմբին. հարգելիներս, քանի դեռ 2-րդ, ու 3-րդ խմբի ներկայացուցիչները քննադատողների մեջ մեծամասնություն են, պետք է թե վարչապետը, թե բոլորս խոսենք սրա մասին։ Այ երբ ձեր խումբը կլինի մեծամասնություն, կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունն արդեն չի լինի»,-մասնավորապես՝ գրել է Ալեքսանյան Վահագը:

Կատարվում է հետևյալը՝ Նիկոլը «Օվերտոնի պատուհան» է բացում. Էրդողանի գիրքն է կարդացել ու հասկացել, որ ժամանակն է արդեն՝ թուրքական օրակարգն ավելի բաց ու թափանցիկ կերպով սպասարկելու: Իսկ հայտնի է, որ թուքրերի թիվ մեկ փորացավը Հայկական հարցն է, որը շարունակում է կախված մնալ թուրքական պետության գլխին. «Արևելյան Անատոլիա» կոչվածն ամբողջությամբ Հայաստան է, ուստի թուրքական պետության խնդիրն է Ցեղասպանության հարցի փակման ճանապարհով խնդրից ազատվելը, որպեսզի երբեք հայերը չուենան հավակնություններ ո՛չ տարածքային բնույթի, ո՛չ էլ նյութական, դրա համար չլինեն իրավական հիմքեր: Հետևաբար՝ հայերն իրենք պետք է հայտարարեն, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, իսկ որպեսզի մի օր դա հայտարարեն, պետք է այսօրվանից արդեն կասկած սերմանել Նիկոլի բերանով՝ հանձնարարելով, իսկ խոզերին թեման «ռասկրուտկա» անել:

Բայց «Խոզը» չի հասկանում, որ նման վարքագծով ընդամենն իր ու Նիկոլի հանդեպ հանրային ատելությունն է գրգռում՝ շոշափելի քաղաքական հետևանքների հանգեցնող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել