
«MAN»-երի թեման միայն Աննան չէ, անշուշտ, որ այս ընթացքում արծարծել է. իշխանական քարոզիչներնը, տարբեր ռանգի չինովնիկներն ու ՔՊ-ականները հենց այդ հիմքով են փորձում արդարացնել Ավինյան Տիկոյի արկածախնդրությունը՝ փորձելով համոզել, թե սա ոչ թե թալան է, այլ՝ հանուն ազգի արված բարեգործություն, որի համար պետք է ուղղակի լավ մուծվել:
Աննան, որ փորձել է թիմային տենդենցների մեջ մնալ ու «սպիտակ ագռավի» չվերածվել, հաշվի չի առել մի պարզ բան՝ Հայաստանում առաջնայինը ոչ թե կոմֆորտն է կամ որակը, այլ մատչելիության հարցը: Այդպես է նույնիսկ առևտրի մեջ. էժան, բայց իր որակով այնքան էլ չփայլող ապրանքը շատ ավելի արագ է սպառվում, քան թանկն ու որակյալը՝ հատկապես ասենք շրջաններում կամ քաղաքի ծայրամասերում վաճառվող: Քաղաքային տրանսպորտի հարցում ևս նույն տրամաբանությունն է գործում, ուստի այսօր շատ-շատերը կնախընտրեին «MAN»-երի փոխարեն «մառշուտկաներով» երթևեկել, բայց հին կարգով ու 100 դրամ վճարել. «MAN»-ը պոպուլյար դարձնելու համար Աննան ու Նիկոլը դեռ երկար ճանապարհ պետք է անցնեն՝ հասարակության բարեկեցությունը բաձրացնելու համար, եթե, իհարկե, առհասարակ նման խնդիր իրենց առաջ դրել են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3660
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել