Հակոբյան Աննան հայտարարել է, թե քանի որ մարդիկ տասնամյակներով սովորել էին, որ պետք է իրենք պետությունից տանեն, այդ իսկ պատճառով հիմա բողոքում են, երբ պետությունն է փորձում իրենցից տանել՝ կոչ անելով  «բարեփոխումներին» չդիմադրել: 

Աննան լատենտ կերպով կրկին արծարծել է այսպես ասած նախկինների թեման: Հենց որ նեղն են ընկնում քարոզչական դաշտում, հենց որ հասկանում են, որ մերկ են, անմիջապես կառչում են ծեծված փրկօղակից՝ կարծելով, թե իշխանափոխությունից նույիսկ 7 տարի հետո էլ այդ «կուտը» կարող է ակտուալ լինել:

Աննան ասես մի տեսակ վերասահմանել է Քենեդու հայտնի միտքը, սակայն չի հասկացել, որ Նիկոլի Հայաստանի ու Ամերիկայի միջև սարի ու ձորի տարբերություն կա. պետական քաղաքականությամբ հանրությանը տարբեր կողմերից ու մեթոդներով «քերելը» չի կարող պետականանպաստ համարվել այն պարզ պատճառով, որ պետությունն այսօր Նիկոլն է: Ո՞ր մի երկրի իշխանությունն է մարդկանց կյանքը դժոխք սարքում, սեփական քաղաքացիներին դարձնում տուգանքի մատերիալ ու հետն էլ հոխորտում, թե եթե չենթարկվեք, աչքերներդ կհանենք, ունենք նման իրավունք, քանի որ ժողովուդրն է մեզ ընտրել:

Իսկ Աննան պետությանն ի՞նչ է տվել: Միայն «քերել է» ու «կայֆ» բռնել, Արցախը բունկերներում հանձնել է ու Մեհրիբանին բավարարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել