Աննան Նիկոլի պոդքաստում հայտարարել է, թե «ախռանայի» թեման կամ այդ կարգի թեմաները մեջտեղ բերելով՝ ոմանք անլրջացնում են իրենց կողմից ներկայումս ձեռնակվող բարեփոխումների հարցը, որին իրակաում պետք է ցուցաբերել գաղափարական մոտեցում:

Ինչի՞ն գաղափարական մոտեցում ցուցաբերենք, ո՞ր «բարեփոխմանը», Ավինյան Տիկոյի տրանսպորտային արկածախնդրությա՞նը, թե՞ ասենք պրոթուրքական ու հակահայկական այն քաղաքական գծին, որի օգնությամբ Նիկոլը փորձում է իրագործել իր տերերի աշխարհաքաղաքական ծրագրերը՝ դա ևս համարելով բարեփոխում՝ արտաքին քաղաքակնության բարեփոխում:

Հարցը, թե ով է այս կամ այն բարեփոխումն իրականացնում, ամենաէականն է: Եթե մեկն Արարատի պատկերը «հարամ» է համարում, կարո՞ղ է իսկապես բարեփոխել որևից եբան հայաստանում: Բարեփոխման տակ կավերի ու կոչնչացնի, քաոս ու խառնաշփոթ կտարածի: Նիկոլը վերջին 7 տարվա ընթացքում հենց դա է անում, իսկ Աննան օգնում է իր «ամուսնուն»՝ հնարավորինս արագ ավարտելու թշնամական նախագիծը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել