Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա էր գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության ռազմական կցորդ գնդապետ Մարկ Լեֆեբվրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման կարևորությունը՝ տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի սահմանազատման գործընթացի իրականացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել