Աննան տեղեկացրել է, որ իր կրթարշավը թակել է տխրահռչակ «My Step Foundation»-ի դուռը նաև: «…Հունվարի 18-ին սկսել ենք «Փոփոխությունների և ժամանակի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացը, որ վարում է Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Թանթուշյանը։ Հոկտեմբեր ամիսին էլ հիմնադրամի թիմը անցավ «Ծրագրերի կառավարում» դասընթացը, որ վարում էին ԵՊՀ պրոֆեսոներ Յուլյանա Մելքումյանն ու Նվարդ Մելքոնյանը»,-մասնավորապես՝ գրել է Աննան:

«Փոփոխությունների և ժամանակի կառավարում» թեման Աննայի ինչի՞ն է պետք: Հա, երևի որոշել են հայ հանրության մտածելակերպի, արժեհամակարգի ու նպատակների մեջ փոփոխություններ մտցնել, որ դրական ազդանշան հղեն Մեհրիբանին: Ժամանակի կառավարումն էլ պետք է, որպեսզի այդ փոփոխությունները հնարավորինս արագ տեղի ունենան՝ տեղավորվելու Նիկոլի օտարերկրյա տերերի կազմած գրաֆիկում: Գրաֆիկը, նկատենք, բավական հագեցած է՝ «Արևմտյան Արդբեջան» պրոյեկտի ռեազլիզացումից՝ Իրանի դեմ հարձակում, ուստի Աննան չի կարող իրեն շռայլություն թույլ տալ՝ ժամանակն օպտիմալ օգտագործելու հարցում: 

Այս ողջ կլոունադայից մեծ արյան հոտ է փչում, և միակ հարցը,որ առաջանում է ներկա պահին, կապված է թերևս ժամկետների հետ միայն, այն հարցի, թե կոնկրետ երբ է  Իլհամը Երևան մտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել