Թևանյան Անդոն հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի աջակիցները թիրախավորել են իրեն, քանի որ Սարգսյանը «Մայր Հայաստանից» է վախենում, հատկապես վախենում է նրանից, որ Նիկոլին կարող են հեռացնել առանց իր մասնակցության, հետևաբար՝ վերջինիս համար ավելի նախընտրելի է, որ Նիկոլը մնա, քան լինի իշխանափոխություն, բայց իշխանություն չունենա:

Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ չունի իշխանություն ձեռք բերելու ո՛չ անհարժեշտություն, ո՛չ էլ որևիցե ցանկություն: Նա դա ասել է բազմիցս՝ և՛ ընդդիմադիր շարժումների ժամանմակ, և՛ դրանիցից հետո ու առաջ: Բայց չնայած դրան՝ Սարգսյանն էլ, նրա թիմն էլ ամբողջությամբ աջակցել են բոլոր ընդդիմադիր շարժումներին՝ բերելով իրենց անմիջական մասնակցությունը՝ դառնալով քաղհալածյալներ ու քաղբանտարկյալներ: Այսինքն՝ պայքարել են բացառապես Նիկոլի հեռացման, այլ ոչ թե իշխանություն վերցնելու համար՝ հակառակ, ի դեպ, մյուսների:

Ինչ վերաբերում է «Մայր Հայաստանից» երևակայական վախերին, ապա Անդոն ակնհայտորեն երազախաբության մեջ է ընկել. Անդոյի նկատմամբ թերահավատությունը բխում է պարզ իրողությունների համադրումից. Անդոն, լինելով լպրծուն մեկը, օբյեկտիվորեն չունի բավարար ներուժ կամ իրական ցանկություն՝ ծավալելու այնպիսի մի հուժկու շարժում, որն իսկապես Նիկոլին փաստի առաջ կկանգնեցնի: Արդյուքնում՝հասարակությունն էլի հուախաբվելու է ու հիասթափվի:

Եթե Անդոն ուզում է, որ հասարակությունը իրեն հավատա, ապա թող նախ տրանսպորտի գների կամ կարմիր կետագծերի հարցը լուծի ու համոզի: Տեսնենք՝ս կրաողանա՞:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել